«Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը կարող է շարունակել կարիերան ԱՊԼ-ում։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։
«Չելսիի» ղեկավարությունը տեսնում է Կոմանին, որպես Քրիստիան Պուլիշիչին փոխարինող, եթե նա որոշի լքի լոնդոնյան ակումբը ամռանը։ 22-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը դժգոհ է իր խաղային ժամանակից և մտադիր է հեռանալ ամռանը։ Պուլիշիչի ծառայություններով հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»։

Չի բացառվում, որ «Չելսին» և «Բավարիան» կարող են փոխանակում կատարել։ Կոմանը ուղևորվի «Չելսի», իսկ Պուլիշիչ՝ «Բավարիա»։

Ընթացիկ մրցաշրջանում Կինգսլի Կոմանը անցկացրել է 27 հանդիպում, դարձել է 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ «Transfermarkt»-ը Կոմանի տրանսֆերը գնահատում է 55 մլն եվրո։
Facebook Comments