«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն:

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացին ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով մեկ ամսից ավելի բաց է թողել և մարզվել է ընդհանուր խմբում:

Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է մասնակցել մարտի 16-ին կայանալիք
«Ատալանտայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, ինչպես նաև կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Էլչեի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը:

Այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է 13 հանդիպման՝ խփելով 3 գոլ։

Facebook Comments