Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի անչափ դրամատիկ հանդիպումը։ Իրար հետ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆֆորդում» և ավարտվեց 1:1 հաշվով։
Առաջին խաղակեսում «Միլանը» երկու գոլ խփեց, բայց չեղարկվեցին։ Արդեն երկրորդ խաղակեսի սկզբին փոխարինման մտած Դիալլո Տրաորեն բացեց հանդիպման հաշիվը՝ օգտվելով Բրունո Ֆերնանդեշի հիանալի փոխանցումից։ Դիալոն դուրս եկավ պաշտպանների թիկունքից և գլխի հարվածով գրավեց Դոննարումմայի պաշտպանած դարպասը։

Հանդիպման վերջնամասում իսկական դրամա ստացվեց։ «Միլանը» գրոհում էր, բայց չէր կարողանում գտնել Դին Հենդերսոնի դարպասը տանող բանալին։ «Հույսը վերջում է մահանում»։ Ի վերջո «Միլանը» կարողացավ հաշիվը հավասարեցնել։ Հանդիպման վերջին րոպեներին գոլի հեղինակ դարձավ Սիմոն Կյաերը, որն անչափ կարևոր նշանակություն ուներ «Միլանի» համար։ Ստեֆանո Պիոլիի տղաները Անգլիան լքեցին փոքրիկ առավելությամբ։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 19-ին՝ «Սան Սիրոյում»։
Facebook Comments