Շարունակվում է Vbet Հայաստանի գավաթային խաղերը։ 1/4-րդ փուլի հերթական խաղում «Ուրարտուն» սեփական խաղադաշտում ընդունեց «Նոային»։

Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը՝ գրավելով իր նախկին ակումբի դարպասը։ Մեկ րոպե անց «Նոան» հեղինակեց նաև երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Էլիստանո Չիրո Մանգան՝ ում գոլային փոխանցում կատարեց Պետրոս Ավետիսյանը։

Այսպիսով, «Նոան» առաջին խաղում հաղթեց «Ուրարտուին»՝ 2:0 հաշվով։

Facebook Comments