«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Լոնդոնյան դերբիի մասին։

«Ես նայում եմ վերև, ոչ թե ներքև։ Եթե «Արսենալը» ունենալ 7 միավորով ավել, ես կնայեի նրանց։ Բայց 7 միավոր ավել ունենք մենք, այդ պատճառով ես նայում եմ վերև։ Մենք զգում ենք, որ պետք է լինենք մրցաշարային աղյուսակի վերևում և այնտեղ բարձրանալու համար, մեզ պետք են միավորներ։ Մեզ համար կարևոր չէ, թե ով է մրցակիցը, Դերբի է դա, թե ոչ, մենք պայքարում եմ 3 միավորի համար յուրաքանչյուր խաղում։ Եթե «Արսենալի» փոխարեն մեր մրցակիցը լիներ «Աստոն Վիլլան», կամ «Նյուքասլը», ես կունենայի նույն զգացողությունները»,-ասել է Ժոզե Մոուրինյոն։

Նշենք, որ Լոնդոնյան դերբին՝ «Արսենալի» և «Տոտենհեմի» միջև տեղի կունենա մարտի 14-ին։

Facebook Comments