22-ամյա ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում», կարող է կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայի լավագույն ակումբում:

Ինչպես հաղորդում է «Marca»-ն, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը կցանկանար թիմի կազմն ուժեղացնել այդ ֆուտբոլիստով, սակայն Արքայական ակումբը դեռ չի պատրաստվում բաժանվել նրանից։

Վալվերդեն Արքայական ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ֆեդերիկոն մասնակցել է 18 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ

Facebook Comments