«Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 27-րդ տուրում «Կալյարիի» դեմ խաղում մի քանի ռեկորդների հեղինակ է դարձել։

Պորտուգալացի հարձակվողը ոչ միայն դարձավ ամենաարագ հետ-տրիկի հեղինակ, այլ նաև իր անձնական գոլերը մարտին հասցրեց 87-ի, որն իր համար մեկ ամսում ռեկորդ էր։

Ռոնալդուն նաև սահմանեց յուրահատուկ նվաճում՝ գոլի հեղինակ դառնալով Ա Սերիայի բոլոր մարզադաշտերում։ Ավելի վաղ այդ ցուցակից բացակայում էր «Սարդինիյա արենան»։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Կալյարիի» դեմ խաղում հեղինակեց իր կարիերայի 770-րդ գոլը և անցավ Պելեի ռեկորդը։

36-ամյա Ռոնալդուն տեղափոխվել էր «Յուվենտուս» 2018թ․-ին՝ «Ռեալից»։ Մինչև այժմ Ռոնալդուն անցկացրել է 122 հանդիպում, դարձել է 95 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments