Այսօր կայացան Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Բավականին թեժ և համառ պայքար ծավալվեց:

Նախ Ավանի ակադեմիայում «Գանձասար-Կապանը» ընդունեց «Ուրարտույին»: Հանդիպումը շատ լարված պայքարում անցավ:

Հանդիպման 23-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը հստակորեն իրացնելով 11մ հարվածը հաշիվը բացեց: Մի փոքր անց «Ուրարտուն» Սեմյոն Սինյավսկիյի գոլի օգնությամբ հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Առաջին կեսը այդպես էլ ավարտվեց: 2-րդ կեսում «Ուրարտուն» գեղեցիկ կամային հաղթանակ տոնեց, իսկական գոլային շոուի ականատես եղանք: Նախ Սեմյոն Սինյավսկիյը դուբլի հեղինակ դարձավ առաջ մղելով «Ուրարտուին», այնուհետև 74-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանը, իսկ խաղավերջում Եզնիկ Բուդնիկը և Եվգենի Կոբզարը այս հանդիպման յուղոտ վերջակետը դրեցին`2-4 և «Ուրարտուն» գերկամային հաղթանակ տոնեց:

Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» վաստակելով 15միավոր 8-րդ հորիզոնականում է, իսկ «Գանձասար-Կապանը» 10 միավորով մնաց 9-րդ հորիզոնականում:

Այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի հանրապետական մարզադաշտում, որտեղ իրար հետ բախվեցին «Փյունիկը» և «Շիրակը»: Թեև հանդիպումը շատ լարված պայքարում ընթացավ, բայց խփվեց ընդհամենը մեկ գոլ: Հանդիպման 13-րդ րոպեին «Փյունիկի» միակ և հաղթական գոլը հեղինակեց Դենիս Մահմուդովը:

Հանդիպման 28-րդ րոպեին «Շիրակը» ուներ հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն Արամ Մուրադյանը չիրացրեց 11մ հարվածը:

Նաև նշենք, որ «Փյունիկը» 51-րդ րոպեից սկսած 10հոգով էր խաղում դաշտից հեռացվել էր Ռոբերտ Հակոբյանը: «Շիրակը» մեծացրեց ճնշումը, բայց հաշիվը այդպես էլ մնաց անփոփոխ`1-0 և «Փյունիկը» շատ կարևոր հաղթանակ տարավ:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 16 միավորով 7-րդն է, իսկ առաջատարներից «Շիրակը» 25միավորով 2-ը:

Այս տուրից հետո չեմպիոնական պայքարը սրվում է և «Արարատը», և «Արարատ-Արմենիան» կարող են օգտվել «Շիրակի» սայթաքումից և առաջ անցնեն նրանից:

Facebook Comments