«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռոնալդուն կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ։

«Այո, դա կարող է տեղի ունենալ։ Մենք գիտենք Ռոնալդուին, գիտենք նրան ամբողջովին։ Գիտենք թե նա ինչ է արել այստեղ, բայց հիմա նա խաղում է «Յուվենտուսում» և մենք պետք է դա հարգենք։

Տեսնենք, թե ապագայում ինչ կլինի։ Ինձ դուր եկավ մարզել Ռոնալդուին, նա տպավորիչ էր։ Բայց այս պահին նա հանդես է գալիս «Յուվենտուսում»,-ասել է Զինեդին Զիդանը։

Ռոնալդուի ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2022թ․-ը։

Վերջերս ակտիվացան խոսակցությունները Ռոնալդուի «Ռեալ Մադրիդ» վերադարձի շուրջ, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները։

Facebook Comments