«Բարսելոնան» հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններոով, ով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն:

Աղբյուրի համաձայն «Բարսելոնան» առաջարկում է «Յուվենտուսին» ֆուտբոլիստների փոխանակում: Թուրին կարող է տեղափոխվել Անտուան Գրիզմանը,իսկ «Բարսելոնա» ձեռք կբերի` Դիբալային: «Յուվենտուսը» կարող է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ Դիբալան չի մտնում թիմի ծրագրերի մեջ:

Եթե բանակցությունները հաջողվեն, ապա գործարքը կկայանա ամռանը:

Facebook Comments