«Միլանի» լեգենդ Զլատան Իբրահիմովիչը, ով վնասվածքի պատճառով մի քանի հանդիպում էր բաց թողել՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին հանդիպումն, արդեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է օգնել իր թիմին կարևորագույն խաղին, այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ Իբրահիմովիչը վերջերս հրավիրվեց Շվեդիայի հավաքական, որի կազմում վերջին անգամ հանդես էր եկել 2016թ․-ի Եվրոպայի առաջնությանը։

«Միլան»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ 00:00-ին։ Առաջին հանդիպմանը գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը։

Facebook Comments