«Միլանի» և «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մեկնաբանել է «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը «Լացիոյի» հետ երկխաղյա դիմակայությունից հետո:

Առաջին խաղում մյունխենցիները 4:1 հաշվով արտագնա հաղթանակ տարան Հռոմեական թիմի նկատմամբ: Մարտի 17-ին կայացած պատասխան խաղում Գերմանիայի գործող չեմպիոնները ևս հաղթանակ տարան, սակայն ավելի համեստ հաշվով`2:1:

«Բավարիան» այլ մակարդակի թիմ է: Նրանք ունեն այլ արագություն, այլ բնավորություն: «Բավարիան» պաշտպանական ֆուտբոլ էր խաղում այն բանից հետո, երբ երկու խաղերից առաջ անցավ 6:1 հաշվով»,— Կապելոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Facebook Comments