Ստեֆան Դե Վրեյը և Մատիաս Վեսինոն կորոնավիրուսի դրական թեստեր են հանձնել և այժմ գտնվում են մեկուսացման մեջ, հայտնում է «Ինտերի» պաշտոնական կայքը:

Ակումբը որոշել է հիմնական թիմի մարզումները դադարեցնել մինչև մարտի 21-ը։ Բացի այդ, բոլոր ֆուտբոլիստները չեն կարողանա մեկնել ազգային հավաքականներ։

Ա Սերիայի 28-րդ տուրի «Ինտեր» – «Սասուոլո» հանդիպումը, որը նախատեսված էր մարտի 20-ին, կհետաձգվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերի» պաշտպան Դանիլո Դամբրոզիոն վարակվել էր կորոնավիրուսով։

Facebook Comments