Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Միլանը» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումը տեղի ունեցավ «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվեց Անգլիական ակումբի հաղթանակով` 0:1:

Հավասար պայքարում անցավ խաղը: Գոլային պահերը հաճախ չէին լինում, բայց պայքարը մեծ էր խաղադաշտում։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0: 0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 48-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: Այդ գոլը վճռորոշ եղավ երկխաղյա դիմակայության արդյունքում(1:1, 0:1):

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» անցավ հաջորդ փուլ, որտեղ իր մրցակցին կիմանա վիճակագրության արդյունքում, որը տեղի կունենա այսօր` 16:00-ին:

Facebook Comments