«Ռեալ Մսդրիդի» ավագ Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Սելտայի» դեմ իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի հանդիպումը, հաղորդում է «Marca»-ն:

Աղբյուրի տեղեկություններով` «Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբը որոշել է չվտանգել Ռամոսի առողջական վիճակը, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտայի» հետ պատասխան խաղում (3:1): Իսպանացի պաշտպանը կարողացել է մասնակցել «Ռեալի» մարզման միայն առաջին կեսին, որը տեղի է ունեցել նախօրեին:

Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի
«Սելտա»—«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ մարտի 20-ին, ժամը`19:15-ին:

«Ռեալը» 27 խաղում վաստակել է 57 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը:

Facebook Comments