Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը, ով այժմ գլխավորում է «Լայպցիգը», կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է «La Repubblica»-ն՝ Նագելսմանի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որը փոխարինող է փնտրում Պաուլո Ֆոնսեկային։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանի ծառայություններով հետաքրքված են՝ «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և «Տոտենհեմը»։ Յուլիան Նագելսմանի պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Facebook Comments