Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վալյադոլիդը» ընդունեց «Սևիլիային»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Խոսե Սորրիլյա» մարզադաշտում և ավարտվեց 1:1 հաշվով։
Հանդիպման 42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վալյադոլիդը»։ Մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որը իրացրեց Ֆաբիան Օրելյանան։ Հանդիպման վերջին վայրկյաններին «Վալյադոլիդի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց, որի արդյունքում «Սևիլիայի» դարպասապահ Բոնոն դարձավ գոլի հեղինակ և փրկեց իր թիմին պատրությունից։

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրից հետո «Սևիլիան» վաստակել է 55 միավոր և 4-րդ հորիզոնականում է գտնվում։ «Վալյադոլիդը» 27 միավորով՝ 16-րդ տեղում է գտնվում։
Facebook Comments