Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը իսպաներեն է սովորում, այս մասին հայտնում է «Bild»-ը:

Նշվում է, որ Լյովը կարող է աշխատանք ստանալ «Ռեալ Մադրիդում»: Մադրիդյան ակումբը ամռանը մտադիր է փոխարինել Զիդանին և տարբերակներից մեկը Լյովն է, ում ծառայություններով 2014թ.-ին լրջորեն հետաքրքրվել է «Ռեալը»:

Հիշեցնենք, որ վերջերս Լյովը հայտարարել էր, որ Եվրո-2020-ի ավարտից հետո կհեռանա Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

61-ամյա մարզիչը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից։ Նրա գլխավորությամբ գերմանացիները 2014թ.-ին դարձել են աշխարհի չեմպիոն, ինչպես նաև նվաճել են բրոնզե մեդալներ ԱԱ-2010-ում:

Facebook Comments