Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո:

Մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ:

Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո:

ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է:

Այսպիսով, Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով — «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր — «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան — «Փյունիկ»

Հայկ Իշխանյան — «Շիրակ»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ — «Նոա»

Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան — «Ռիգա» (Լատվիա)

Գևորգ Ղազարյան — «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո — «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Կարեն Մուրադյան — «Արարատ»

Արամ Քոչարյան — «Լոռի ՖԱ»

Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Ուրական» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան — «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան — «Ուրարտու»

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: 

Facebook Comments