«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է «Ինտեր Մայամի» ակումբի ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է «ESPN» պարբերականը՝ կատալոնացիները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել ուրուգվայցի խաղացողի ապագայի վերաբերյալ:
«Բարսայի» ղեկավարերը մի կողմից անհագստացած են Սուարեսի տարիքով (33 տարեկան) և կարծում են, որ նա այլևս առաջվանը չէ, մյուս կողմից էլ գիտակցում են, որ վերջինս Մեսսիի մոտ ընկերն է:
Միևնույն ժամանակ, ՄԼՍ-ը ներկայացնող ակումբները, ըստ սահմանված պրակտիկայի, չեն վճարում խաղացողների տրանսֆերների համար: Նրանք սովորաբար պայմանագիր ստորագրում են ազատ գործակալի կարգավիճակ ստացած ֆուտբոլիստների հետ, և եթե Սուարեսը, ամեն դեպքում, ցանկանա հեռանալ, ապա կատալոնյան թիմը նրան անվճար բաց կթողնիի «Ինտեր Մայամի»:
Facebook Comments