«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր հայտնի դարձավ, որ իտալացի մասնագետը հրաժարական է տվել Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում կրած պարտությունից հետո (2:3): «Ֆիորենտինայի» ղեկավարությունն ընդունել է այն։

Հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» կրկին կգլխավորի Ջուզեպե Յակինին, որը հեռացվել էր նախորդ տարվա նոյեմբերին: Այժմ ակումբն ու մարզիչը բանակցում են։

«Ֆիորենտինան» Ա Սերիայի վերջին 10 խաղերում տարել է միայն 3 հաղթանակ: 28 տուրից հետո թիմը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ 29 միավորով:

Facebook Comments