«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե միլանյան ակումբը ամռանը տրանսֆերներ չիրականացնի, այս մասին հայտնում է «Football-Italia»-ն։

Եթե Կոնտեն հեռանա իտալական գրանդ ակումբից, ապա հնարավոր է նորից վերադառնա ԱՊԼ։ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։

Հիշեցնենք, որ Կոնտեն ավելի վաղ աշխատել էր ԱՊԼ-ում: 2016-18թ.թ.-ին նա «Չելսիի» հետ հաղթել էր ԱՊԼ-ն:

Անտոնիո Կոնտեն գլխավորում է «Ինտերը» 2019թ.-ից և շատ մոտ է Սկուդետտոն հաղթելուն:

Facebook Comments