Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Մարկո Վան Բաստեն: Հոլանդացի անվանի ֆուտբոլիստն իր փառքի գագաթնակետին հասավ այդ ժամանակի ամենահզոր ակումբներից մեկում` «Միլանում»: Ցավոք 28 տարեկանում ավարտեց իր ֆուտբոլային կարիերան, քանի որ վնասվածքները խանգարում էին:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը:
Երբ Մարկոն 14 տարեկան էր, բժիշկը նրան հետևյալն ասաց.
«Եթե չես ցանկանում հայտնվել սայլակին, ապա պետք է թողնես ֆուտբոլը: Եթե դու առանց ֆուտբոլի չես կարողանում ապրել, ապա գոնե պետք է խաղաս շաբաթը մեկ անգամ: Իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին մոռացիր»:

Հայրը, ով կանգնած էր տղայի կողքին, բժշկի սենյակի դուռը փակելուն պես, որդուն ասաց.
«Մարկո, արի այսպես անենք, ցույց տանք, որ ոչինչ չենք լսել, ընտրիր»:

Մարկոն ռիսկի գնաց և դարձավ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այաքսում սկսել է խաղալ 1981 թվականից, այսինքն խաղացել է ընդամենը 12 տարի, որոնցից գրեթե 4 տարին անցկացրել է վնասվածքների ու դրանց բուժման վրա: Այդ տարիների ընթացքում խաղացել է 280 խաղ ու խփել 218 գոլ ակումբներում, 58 խաղ ու 24 գոլ հավաքականում: Դարձել է ոսկե գնդակի եռակի դափնեկիր, արժանացել է Եվրոպայի առաջնության և Չեմպիոնների լիգայի գավաթին:

Պայքարելու, չհանձնվելու, համառության և նպատակասլացության վառ օրինակ: Մարկո Վան Բաստեն դեռ իր անունը շատ կհիշվի և այս պատմությունը կլինի մոտիվացիա բոլոր նրանց համար, ովքեր դժվարությունների մեջ են: Ֆուտբոլիստ, ով իր խաղով դարձել է միլիոնավոր երկրպագուների սիրելին: Ցավոք շատ կարճ կարիերան ունեցավ, բայց հասցրեց իր խաղով գրավել ողջ աշխարհը:

Facebook Comments