Մեկնարկեց Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի մի քանի հանդիպումները։

Երեկվա կենտրոնական հանդիպումներից մեկը տեղի ունեցավ «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին Ֆրանսիայի և Ուկրաինայի հավաքականները։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Ուկրաինայի հավաքականը հերոսաբար պայքարեց և վաստակեց 1 միավոր։

Հանդիպման 19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անտուան Գրիազմանը՝ շքեղ գոլի հեղինակ դառնալով։ Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Պրեսնել Կիմպեմբեն դարձավ ինքնագոլի հեղինակ, որի շնորհիվ Ուկրաինայի հավաքականը կարողացավ խուսափել պարտությունից։

Մյուս ոչ պակաս կարևոր խաղերից մեկը տեղի ունեցավ Բելգիայի և Ուելսի հավաքականների միջև։ Հանդիպումը տեղի ունեցավ Դեն Դրիֆ մարզադաշտում և ավարտվեց Բելգիացիների տպավորիչ հաղթանակով՝ 3:1:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Հարրի Վիլսոնը։ Քիչ անց Բելգիայի հավաքականը կարողացավ խաղում բեկումներ կատարել։ Նախ Կևին Դե Բրույնեն հաշիվը հավասարեցրեց, այնուհետև Տորգան Ազարը բելգիացիներին առաջ մղեց հաշվի մեջ, իսկ հանդիպման վերջակետը դրեց՝ Ռոմելու Լուկակուն։

Կարելի է ասել անակնկալ տեղի ունեցավ Թուրքիայի և Հոլանդիայի հավաքակնների միջև տեղի ունեցած խաղում։ Անկասկած հանդիպման ֆավորիտը Հոլանդիայի հավաքականն էր, բայց արի ու տես խաղը ուրիշ սցենար էր պատրաստել։

Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին Բուրակ Յիլմազը դարձավ գոլի հեղինակ, քիչ անց նաև դարձավ դուբլի հեղինակ՝ շոկի ենթարկելով հոլանդացիներին։

Երկրորդ խաղակեսում Հական Չալհանողլուն իր հավաքականի առավելությունը ավելի տպավորիչ դարձրեց՝ 3:0

Որոշ ժամանակ անց, կարծես թե Հոլանդիայի հավաքականը ուշքի եկավ և խփեց երկու գոլ։ Նախ Կլասսենը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մեկ րոպե անց աչքի ընկավ Լյուկ Դե Յոնգը։ Չնայած արթնացած հույսերին, Բուրակ Յիլմազը դարձավ հետ-տրիկի հեղինակ և ամրագրեց իր հավաքականի հաղթանակը։

Մյուս խաղերում հետևյալ արդյունքերն են գրանցվել՝

Լատվի-Չեռոգորիա 1:2

Էստոնիա-Չեխիա 2:6

Կիպրոս-Սլովակիա 0:0

Ջիբրալթար-Նորվեգիա 0:3

Ֆինլանդիա-Բոսնիա և Հերցեգովինա 2:2

Մալթա-Ռուսաստան 1:3

Սերբիա-Իռլանդիա 3:2

Սլովենիա-Խորվաթիա 1:0

Պորտուգալիա-Ադրբեջան 1:0

Facebook Comments