ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղում Գերմանիայի հավաքականը ընդունեց Իսլանդիայի հավաքականին և ջախջախիչ հաղթանակ տարավ։

Արդեն հանդիպման 2-րդ րոպեին Լեոն Գորեցկան հաշիվը բացեց։ 7-րդ րոպեին Կայ Հավերցը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Հանդիպման 56-րդ րոպեին էլ Իլկայ Գյունդոգանը դարձավ 3-րդ և հաղթական գոլի հեղինակ։

J խմբի մյուս խաղերում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս հաղթել է Լիխտենշտեյնի հավաքականին(1:0), իսկ Ռումինիայի հավաքականը ծանր խաղում հաղթեց Հյս․ Մակեդոնիայի հավաքականին(3:2):

Հաջորդ տուրում Գերմանիայի հավաքականը կմրցի Ռումինիայի հավաքականի հետ, իսկ Իսլանդիան Երևանում ուժերը կչափի Հայաստանի հավաքականի հետ։

Իտալիայի հավաքականը Էննինո Տարդինի մարզադաշտում ընդունեց Իռլանդիայի հավաքականին։ Ռոբերտո Մանչինիի սաները վստահ հաղթանակի հասան Իռլանդիայի հավաքականի նկատմամբ(2:0):

Նախ հանդիպման հաշիվը բացեց Դոմենիկո Բերրարդին, իսկ 2-րդ և փաստորեն հաղթական գոլը հեղինակեց Չիրո Իմոբիլեն։

Այսպիսով, Ռոբերտո Մանչինիի տղաները հաղթանակով սկսեցին ԱԱ-2022-ի ընտրական հանդիպումը։ Հաջորդ տուրում Իտալիայի հավաքականը կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ։

Իսպանիայի հավաքականը տանը ընդունեց Հունաստանի հավաքականին և անսպասելիորեն չկարողացավ հաղթել։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հանդիպման 33-րդ րոպեին իսպանացիներն առաջ անցան հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, իսկ 56-րդ րոպեին պարտությունից փրկեց հույներին Անաստասիոս Բակասետասը։

Այսպիսով, սենսացիա գրանցվեց, Իսպանիայի հավաքականը չկարողացավ կոտրեց հույների դիմադրությունը։ Հունաստանի հավաքականը արժանիորեն վաստակեց մեկ միավոր։

Երեկվա մյուս հանդիպումների արդյունքները՝

Իսրայել-Դանիա 2:0

Բուլղարիա-Շվեյցարիա 1:3

Մոլդովա-Ֆարերյան կղզիներ 1:1

Անդորա-Ալբանիա 0:1

Շոտլանդիա-Ավստրիա 2:2

Շվեդիա-Վրաստան 1:0

Հունգարիա-Լեհաստան 3:3

Անգլիա-Սան Մարինո 5:0

Facebook Comments