Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։

Հանդիպման վերջնամասում Կանտեն անհարմարություն զգաց։ Բուժզննումը ցույց տվեց, որ Կանտեի մոտ ձախ ազդրի ծնկատակի ջիլի վնասվածք է։ Այս պատճառով Նգոլո Կանտեն չի կարողանա օգնել Ֆրանսիայի հավաքականին մոտակա խաղերին, որտեղ Աշխարհի գործող չեմպիոնները կմրցեն Ղազախստանի(մարտի 28) և Բոսնիա Հերցեգովինայի հավաքականների դեմ(մարտի 31)։

Ընթացիկ մրցաշրջանում Նգոլո Կանտեն անցկացրել է 25 հանդիպում և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments