Կատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել բաժանվել իր մի քանի ֆուտբոլիստներից՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, այս մասին հայտնում է «El Chiringuito»-ն։

«Բարսելոնան» հույսեր չի կապում հետևյալ ֆուտբոլիստների հետ՝ Նետո, Ժունիոր Ֆիրպո, Սամուել Ումտիտի, Միրալեմ Պյանիչ, Ռիկարդո Պուչ, Կառլես Ալենյա, Ֆիլիպե Կոուտինյո և Անտուան Գրիազման։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Ուսման Դեմբելեի հետ և ձեռք կբերի Ժորժինյո Վեյնալդումին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նոր նախագահ է դարձել Ժոան Լապորտան, ով պատրաստվում է փոփոխություններ կատարել կատալոնական ակումբում։

Facebook Comments