«Միլանի» ղեկավարությունը սկսել է բանակցությունները Դավիդե Կալաբրիայի հետ՝ նոր պայմանագիր կնքելու շուրջ, այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Նիկոլո Սկիրան։

Կալաբրիայի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։ Ըստ նոր պայմանագրի՝ Դավիդե Կալաբրիան կստանա տարեկան 1,6 մլն եվրո աշխատավարձ և պայմանագիր կկնքվի մինչև 2026թ․-ը։

Դավիդե Կալաբրիան համարվում է «Միլանի» սան։ Առաջին թիմում հանդես է գալիս 2015թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Կալաբրիան անցկացրել է 25 հանդիպում, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments