Պորտուգալիայի հավաքականի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սերբիայի հավաքականի դեմ հանդիպման մասին(2:2):

«Լինել Պորտուգալիայի հավաքականի ավագը՝ իմ կյանքի արտոնություններից է, ես հպարտանում եմ դրա համար։ Ես միշտ ներդնում եմ և էլի կներդնեմ իմ ողջ ուժերը հանուն Պորտուգալիայի հավաքականի համար, և դա երբեք չի փոխվի։

Բայց լինում են դժվար ժամանակներ, հատկապես, երբ զգում ես, որ տուժել է ազգի նպատակը։

Գլուխներս բարձրացնում ենք և նոր մարտահրավեր ենք ընդունում, առաջ Պորտուգալիա», –գրել է Ռոնալդուն իր ինստագրամյան էջում։

Հիշեցնենք, որ հանդիպման 93-րդ րոպեին Ռոնալդուն հարվածեց դարպասին, բայց պաշտպանը հեռացրեց գնդակը։ Մրցավարը հաշվեց, որ գնդակը չի հատել դարպասային գիծը, սակայն սխալ որոշում կայացրեց։ Ռոնալդուն զայրացած դեն նետեց ավագի թևկապը և լքեց խաղադաշտը՝ չսպասելով մրցավարի եզրափակիչ սուլիչին։

Facebook Comments