1943 թվականի հունիսի 13-ին Գեներալիսիմուսի Գավաթի (այժմյան Արքայական Գավաթ) կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակներում կայացավ ֆուտբոլի պատմության, երևի թե, ամենասկանդալային հանդիպումը, որտեղ Մադրիդի «Ռեալը» սեփական «Չամարտին» մարզադաշտում 11:1 հաշվով հաղթեց «Բարսային» և ընդհանուր դիմակայությունում 11:4 հաշվով հաղթանակ տոնելուց հետո կարողացավ անցնել հաջորդ փուլ:

Հանդիպման ավարտին աշխարհով մեկ մի շարք հետաքրքիր առասպելներ սկսեցին շրջել այս զարմանալի խաղի վերաբեյալ.

Միֆ 1

Խաղից առաջ կատալոնական թիմի հանդերձարան է մուտք գորել Իսպանիայի պետական անվտանգության ծառայության ղեկավարը և զենքով նրանց հիշեցրել, որ իբրև «նրանց ակումբը շարունակում է խաղալ միայն և միայն Իսպանիայի ներկայիս իշխանության մեծահոգութան շնորհիվ, որոնց ներսում տիրում է հայրենասիրության պակաս»: Այսպիսով, նրանք սպառնալիքի տակ նաև հրահանգ են ստանում բացել իրենց դարպասները տան տերերի՝ «Ռեալի» խաղացողների առջև:

ՄԻՖ 2

Առաջին խաղակեսից առաջ «Բարսայի» հանդերձարան է մուտք գործում մադրիդյան ոստիկանության մի հրովարտակ և խաղացողներին՝ ընտանիքի անդամներին ավտոմատներով վերացնելու սպառնալիքի տակ ստիպում, որպեսզի վերջիններս «արքայական» ակումբին պարտվեն այնպիսի հաշվով, որը նրանց կպարգևի Գավաթի եզրափակչի ուղեգիր:

Միֆ 3

Հանդիպման առաջին խաղակեսի ավարտից հետո մադրիդյան թիմին 8:0 հաշվով պարտվելուց հետո «Բարսայի» խաղացողները որոշում են երկրորդ խաղակեսում դուրս չգալ մարզադաշտ և տեխնիկական պարտություն կրել, սակայն ներս է մտնում հանդիպման մրցավարը՝ մի ոստիկանական զորքի հետ և նրանց ստիպում, որպեսզի անգամ իրենց մտքերով այդպիսի սցենար չանցկացնեն:

Միֆ 4

Մինչ հանդիպման մեկնարկը հանդիպման գլխավոր մրցավարը հյուրերին զգուշացրել է, որ «տանկի դեմ վիճաբանություն չկա» և այդ օրը հաղթանակը պետք է լինի միայն և միայն մադրիդյան ակումբի կողմը: Ինչից հետո էլ մրցավարը չեղարկում է «կապտանռնագույնների» խփած գոլը և կարմիր քարտով հեռացնում նրանց խաղացողներից մեկին: Այն բանից հետո, երբ առաջին խաղակեսում իրենց մաքուր խփված գնդակը չեղարկվում է, կատալոնական թիմի ֆուտբոլիստները որոշում են այդպես էլ դաշտ դուրս չգալ երկրորդ խաղակեսում, սակայն Իսպանիայի ոստիկանապետը իմանալով այս մտադրության մասին գալիս է հանդերձարան և ուլտիմատում դնում խաղացողների առջև. կամ խաղում են, կամ բոլորը երկարաժամկետ կալանք են ստանում:

Միֆ 5

Խաղից առաջ հադերձարան է մտնում ոստիկանական ջոկատ և արգելված լեզվով խոսելու համար դաժանաբար ծեծում նրանց, ինչից հետո էլ կատալոնական թիմի խաղացողները դաշտ են դուրս գալիս սպառված և վրդովված վիճակում:

Միգուցե այս առիթով դեռ շատ առասպելներ կան, սակայն այստեղ հնարավոր է միտում կա, քանի որ կատալոնացիները այդ ժամանակ ճնշում էին գործադրում այդժամյա ռեժիմի վրա: Ակնհայտ է նաև, որ այդ առասպելները հորինվել են հյուրերի երկրպագուների կողմից:





Այդ ժամանակ «Բարսելոնայի» երկրպագուների մտածելակերպով, Էլ-Կլասիկոն կապվում էր քաղաքականության հետ: Այս մտածելակերպի առիթ է հանդիսացել այն, որ երկար տարիներ Կատալոնիայի ժողովուրդը ցանկացել է դառնալ ինքնիշխան պետություն: Դա փաստ է: 1936-39 թթ. տեղի ունեցած մեծ պատերազմի ավարտին, որին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ, սկսվեց գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի ստեղծած բռնապետությունը: Նա, ինչպես կատալոնացիներն էին շեշտում, կուռքացրեց «Ռեալը» և ատեց «Բարսելոնան»:

Ինչպես «YA» պարբերականն է նշում, թիմերի միջև կայացած գավաթային առաջին խաղում, որում «Բարսան» կարողացավ 3:0 հաշվով առավելության հասնել, ի պատասխան իսպանական իշխանությունների, կատալոնական մի խումբ խուլիգաններ վիրավորում էին մադրիդյան թիմի երկրպագուներին։ Սա միանշանակ բողոքի դրսևորում է ընդդեմ Ֆրանկոյի՝ ավելի վաղ տրված Բասկերի ինքնավարությունը վերացնելու և նրանց լեզուն արգելելու որոշման դեմ։

Պատասխան խաղում էլ, նրանք, որոնք եկել էին «Ռեալին» դեմ երկրպագելու, մադրիդյան թիմի երկրպագուների կողմից ստացան «անվճար» սուլոցներ և վիրավորանքներ։

«Ռեալի» երկրպագուները լսելով մյուս կողմի երկրպագուների արձագանքը այս հանդիպման վերաբերյալ, միանշանակ չէին կարող ձեռքերը ‘ծալած’ նստել։ Ճիշտ է, այս իրադարձությունից անցել է մոտ 76 տարի, սակայն նրանք շարունակում են հերքել այս ‘հորինված’ առասպելները։

Ահա, թե ինչ են ասում մադրիդյան երկրպագուները՝ ի պաշտպանություն իրենց թիմի․

  • Ոստիկաններն պարզապես չէին կարող մեղադրել կատալոնացիներին արգելված լեզվով խոսելու մեջ, քանի որ այդ արգելքը հանդիպումից մեկ տարի առաջ արդեն վերացվել էր և ճանաչվել էր անօրինական։
  • Եթե Ֆրանկոն, այդուհանդերձ, նույնիսկ համարվում էր մեր թիմի երկրպագու, ապա «Ռեալը» մինչև 1946 թվականը այսպիսի երկար պայքար չէր մղի ինչ-որ ներքին գավաթ նվաճելու համար (հ․գ․ Արքայական Գավաթ): Ի գիտություն, Մադրիդի ակումբի ֆանատները նաև հիշեցնում են, որ Իսպանիայի առաջնության «ոսկին» «Ռեալը» նվաճել է միայն 1954 թվականին, իսկ «Բարսան» այդ ընթացքում արդեն տիրացել էր 5 առաջնության և 4 «Արքայական» գավաթին։
  • Մադրիդյան կողմը նաև առաջ է քաշում այս փաստարկը․ Արդյո՞ք բռնապետ Ֆրանկոյի ուժը միայն տևեց այդ տարվա գավաթի խաղարկության կիսաեզրափակչի համար, չէ որ այդ տարվա նույն գավաթի եզրափակչում «Ռեալը» «Աթլետիկին» զիջեց 1:0 հաշվով։

Մադրիդյան կողմը նաև առաջ է քաշում իր առասպելները՝ «Կամպ դե Լաս Կորտսե» մարզադաշտում կրած պարտության մասին․ մրցավարը հաշվեց կատալոնական թիմի երկու կասկածելի գոլերը և չեղարկեց առաջին խաղակեսի վերջին վարկյաններին «Ռեալի» խփած միակ գնդակը։

Facebook Comments