Շվեդիայի հավաքականի և «Միլանի» աստղային ֆուտբոլիստը խոսել է իր կարիերայի մասին։

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ։ Իմ կարիերայում ինձ ոչինչ պետք չէ, բացի հաճույք ստանալուց։ Ես 39 տարեկան եմ, խաղում եմ «Միլանում» և Շվեդիայի հավաքականում։ Քիչ ֆուտբոլիստներ կարող են այս տարիքում խաղալ»,-ասել է Զլատան Իբրահիմովիչը։

Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը 23 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։ Իտալական մամուլը հայտնում է, որ Իբրան պատրաստ է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ։

Facebook Comments