Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը ընդունեց Բելառուսին: Հանդիպումը տեղի է ունեցել Բելգիայի «Դեն Դրեֆ» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով` 8:0 հաշվով:

Բելգիայի հավաքականի կազմում գոլերը խփել են` Միշի Բատշուային, Ժերեմի Դոկուն, Դենիս Պրայետը, Քրիստիան Բենտեկեն, Լեանդրո Տրոսարդն ու Հանս Վանակենը, որոնք դարձել են դուբլի հեղինակ:

Բելգիայի հավաքականը վաստակել է 7 միավոր և E խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը: Չեխիան վաստակել է 5 միավոր և երկրորդ տեղում է, Ուելսը 3 միավորով` 3-րդ տեղում Է, Բելառուսը 1 միավորով՝ 4-րդն է: Աղյուսակը եզրափակում Է Էստոնիան 0 միավորով

Facebook Comments