«Ռոմայի» տաղանդավոր ֆուտբոլիստ Նիկոլո Ձանյոլոն կարող է տեղափոխվել ԱՊԼ, այս մասին հայտնում է «Il Massaggero»-ն։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գործարքը կարող է կազմել 30 մլն եվրո։

Այժմ Ձանյոլոն վերականգնվում է ծանր վնասվածքից, նա ընթացիկ մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։

Ավելի վաղ Ձանյոլոյի ծառայություններով հետաքրքրված էին՝ «Յուվենտուսը» և «Միլանը»։

Նախորդ մրցաշրջանում Ձանյոլոն անցկացրել էր 26 հանդիպում, դարձել էր 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments