Մի շարք լրատվականներ(Mundo Deportivo, Diario Sport, Fabrizio Romano) հայտնում են, որ Մինո Ռայոլան և Էրլինգ Հոլլանդի հայրը եկել են Բարսելոնա։ Օդանավակայանում նրանց դիմավորել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի ներկայացուցիչները։

Ռայոլան սկզբից հանդիպում է ունեցել «Բորուսիա Դորտմունդի» ղեկավարության հետ, այնուհետև ուղղևորվել է Բարսելոնա, որտեղ պետք է բանակցություններ վարի Ժոան Լապորտայի հետ։

Նշենք, որ Էրլինգ Հոլլանդը մտադիր է ամռանը հեռանալ «Բորուսիայից»։ Տրանսֆերը գերմանական ակումբը գնահատում է 180 մլն եվրո։

Facebook Comments