Իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարրին ամռանը կարող է գլխավորել «Ռոման»։ 62-ամյա մասնագետը գլխավոր հավակնորդն է «Ռոման» գլխավորելու համար, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։
Սարրիի գործակալը արդեն երկու հանդիպում է ունեցել «Ռոմայի» ղեկավարության հետ, որոնք ուզում են բաժանվել Պաուլո Ֆոնսեկայից։ Հռոմեկան ակումբը գլխավորելու ցանկում է նաև Մասիմիլիանո Ալեգրին։

Աղբյուրը հայտնում է, որ Սարրին «Ռոմա» տեղափոխվելու համար մերժել է «Ֆիորենտինայի» և երկու եվրոպական այլ ակումբների առաջարկները։

Մաուրիցիո Սարրիի վերջին աշխատավայրը եղել էր «Յուվենտուսը», որտեղից հեռացել էր 2020թ․-ի ամռանը։
Facebook Comments