«Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինը պատմել է «Մանչեսթեր Սիթի» չկայացած տրանսֆերի մասին։

«Դա 2015թ․-ի ամռանն էր։ «Մանչեսթեր Սիթի» պատրաստ էր վճարել իմ հրաժարագինը։ Բանակցությունները ընթանում էին, «Մանչեսթեր Սիթին» շատ էր ուզում ինձ ձեռք բերել։

Այդ պահին Դիեգո Սիմիոնեն Ճապոնիայում էր, նրան հայտնեցին բանակցությունների մասին։ Նա ասեց, որ եթե Գոդինը հեռանա «Ատլետիկոյից», ապա նա էլ կլքի թիմը։ Մի քանի օրից ես մոտ էի նոր պայմանագիր կնքելուն «Ատլետիկոյի» հետ։ Դա ցույց է տալիս, թե ինչպիսի թիմ ունեինք մենք»,-Գոդինի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

2019թ․-ին Գոդինը լքեց «Ատլետիկոն» և տեղափոխվեց «Ինտեր», որտեղի էլ հեռացավ մեկ տարի անց։ Այժմ Գոդինը հանդես է գալիս համեստ «Կալյարիի» կազմում։

Facebook Comments