«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզը խոսել է նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերի մասին։

«Թիմը սկսել է ավելի լավ խաղալ։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ունի հստակ նպատակներ։ Թիմին հարկավոր է ինչ-որ գավաթ նվաճել։ Գավաթի բացակայությունը մի փոքր անհանգստացնում է։

Կարծում եմ, Սուլշերը արժանի է նոր պայմանագրին։ Մենք տեսնում ենք նրա աշխատանքի արդյունքները»,-Սքոուլզի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Օլե Գունար Սուլշերը գլխավորել էր «Մանչեսթեր Յունայթեդը» 2018թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-րդ տեղում է գտնվում՝ ետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 14 միավորով։

Facebook Comments