Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի ունեցավ մեկ հանդիպում: Իրար հետ մրցեցին «Ալաշկերտը» և «Արարատը»: Առաջնության առաջատարը միավորներ կորցրեց, գրանցվեց մարտական ոչ ոքի`1-1:
Երկու գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում և հատկանշական է, որ երկու գոլերն էլ 11մ. հարվածից եղան:
Նախ հյուրերին առաջ մղեց Արտակ Ալեքսանյանը, այնուհետև Գալվաոն հաշիվը հավասարեցրեց:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» 23միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ «Արարատը» 26միավորով պահպանում է առաջատարի դիրքերը:
Նշենք, որ վաղը եթե «Արարատ-Արմենիան» հաղթի «Երևանին» կօգտվի «Արարատի» և «Շիրակի» սայթաքումներից և հնարավորություն կունենա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Facebook Comments