Vbet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում տեղի ունեցավ ևս մեկ պատասխան հանդիպում։ «Հանրապետական» մարզադաշտում «Արարատը» մրցեց «Վեստ Արմենիայի» հետ և անչափ դրամատիկ պայքարում վաստակեց կիսաեզրափակչի ուղեգիր(0:2, 4:1):

Նախ հանդիպման հաշիվը բացեց Դավիդ Խուրցիձեն։ Մի քանի րոպե անց Էդգար Մալաքյանը հաշիվը կրկնապատկեց։

Երկրորդ խաղակեսում «Արարատը» խփեց նաև 3-րդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Դիմիտրի Պոբուլիչը։ Թվում էր թե վերջ ամեն ինչ պարզ է, բայց «Վեստ Արմենիան» չհանձնվենց, խփեց պատասխան գոլը և ինտրիգի մեջ պահեց խաղը։ Գոլի հեղինակ դարձավ՝ Ռոման Ջիգկաևը։

«Արարատը» իր կարգի հաշվին խփեց ևս երկու գոլ և դրեց հանդիպման վերջակետը։ Գոլերի հեղինակներ դարձան՝ Զավեն Բադոյանը և Մարկո Պրլյևիչը։

Այսպիսով, «Արարատը» երկու խաղերի արդյունքում հաղթեց «Վեստ Արմենիային» և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

Facebook Comments