Բրազիլիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Ըստ Նեյմարի նախկին գործակալ Անդրե Կյուրիի, Նեյմարը ցանկանում է նույն թիմում խաղալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, սակայն ոչ թե «ՊՍԺ»-ում, այլ «Բարսելոնայում»:

Հաղորդվում է, որ Նեյմարը դադարեցրել է բանակցությունները «ՊՍԺ»-ի հետ նոր պայմանագրի շուրջ և արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը կատալոնական ակումբ վերադառնալու իր ցանկության մասին, որտեղ նա խաղացել է 2013-2017 թվականներին:

Նեյմարի ընթացիկ պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը 20 խաղերում խփել է 13 գոլ։

Facebook Comments