Այսօր տեղի ունեցավ Vbet Հայաստանի գավաթի վիճակահանությունը։ Կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել՝ «Արարատը», «Ալաշկետրը», «Նոան» և «Արարատ-Արմենիան»։

Վիճակահանության արդյունքում իրար հետ կմրցեն հետևյալ զույգերը՝

«Արարատ»-«Արարատ-Արմենիա»։

«Նոա»-«Ալաշկերտ»։

Հանդիպումների անցկացման ստույգ օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։

Նշենք, որ Հայաստանի գործող գավաթակիր է համարվում «Նոան»։

Facebook Comments