Ռուսական «ԲԿՄԱ»-ի նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն գլխավորեց «Կրասնոդարը»։

Բելառուսցի մասնագետը «Կրասնոդարի» հետ կնքել է պայմանագիր մինչև 2023թ․-ը։

«Կրասնոդարում» Գոնչարենկոն փոխարինել է Մուրադ Մուսաևին, որը ապրիլի 4-ին հեռացվեց «Ախմատից» կրած ջախջախիչ պարտությունից հետո(0:5):

Նշենք, որ «Կրասնոդարում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը, ով կարող է շանս ստանալ նոր մարզչի գլխավորությամբ։

«Կրասոնդարը» այս տարի միայն 1 հաղթանակ է տոնել և 6 անգամ էլ պարտվել է:

Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 10-րդ տեղում է գտնվում՝ 34 միավորով։

Facebook Comments