«Tuttosport»-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» այս պահին մտադիր է շարունակել համագործակցությունը Անդրեա Պիռլոյի հետ նաև հաջորդ մրցաշրջանում։ Որոշիչ դեր կխաղա ակումբի վերջնական արդյունքները։ Հատկապես կարևոր կլինի «Նապոլիի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։

Նշվում է, որ Մասիմիլիանո Ալեգրին կարող է վերադառնալ «Յուվենտուս», որտեղից հեռացել էր 2019թ․-ին։

Ալեգրին վերջերս «Յուվենտուսի» ղեկավարության հետ քննարկել էր հնարավոր վերադարձի հարցերը, ակումբի վերջին անհաջողությունների ֆոնին։

Facebook Comments