Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում
«Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բորուսիա Դորտմումդին»: Հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով:

Հանդիպման 19-րդ րոպեին հաշիվը բացեց
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրեյնեն: Արդյունավետ փոխանցում է կատարել «քաղաքացիների» հարձակվող Ռիյադ Մահրեզը։ 84-րդ րոպեին «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Մարկո Ռոյսը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը, որը հաղթական էր «Մանչեսթեր Սիթիի» համար:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի
«Բորուսիա Դորտմունդ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Դորտմունդ քաղաքի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ 23:00-ին:

Facebook Comments