Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը մեկնարկեց այսօր։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտու» մարզադաշտում։ «Ուրարտուն» ընդունեց «Արարատին»։

Առաջին խաղակեսում այդպես էլ գոլ չգրանցվեց։ Հանդիպման հաշիվը բացվեց 48-րդ րոպեին։ Գրոհներից մեկի արդյունքում Ջոնել Դեսիրեն հարվածային դիրք դուրս եկավ և գնդակահարեց մրցակից դարպասը, որն ինչպես պարզվեց հաղթական էր «Ուրարտուի» համար։

Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 21 միավոր և 6-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ «Արարատը» 28 միավորով դեռևս առաջին տեղը պահպանում է։

Facebook Comments