Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում
«Բավարիան» ընդունել է «Պարի Սեն Ժերմենին»: Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Հանդիպման երրորդ րոպեին հաշիվը բացեց «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն։ 28-րդ րոպեին Մարկինյոսն ամրապնդեց հաշվի առավելությունը` գոլի հեղինակ դառնալով Նեյմարի փոխանցումից հետո: 37-րդ րոպեին հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը կրճատեց հաշվի տարբերությունը։ Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերը հավասարեցրեց հաշիվը: Քիչ անց Մբապպեն դարձավ դուբլի հեղինակ և սահմանեղ հանդիպման ամփոփիչ հաշիվը(3:2):

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «ՊՍԺ»— «Բավարիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտումում։ Հանդիպման սկիզբը` 23։00-ին:

Facebook Comments