«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ իտալական ակումբից:

«Calciomercato»-ի փոխանցմամբ՝ բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Լոնդոնյան ակումբը պատրաստ է բելգիացու համար վճարել 100 մլն եվրո այն դեպքում, եթե չհաջողվի համաձայնության գալ «Բորուսիա Դորտմունդի» հետ Էրլինգ Հոլլանդի տրանսֆերի շուրջ:

«Ինտերը» չի ցանկանում բաժանվել Լուկակուից, բայց ֆինանսական խնդիրները կարող են ստիպվել բաժանվել աստղային ֆուտբոլիստից։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա բելգիացին «Ինտերի» կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել է 20 գոլ եւ կատարել է 7 գոլային փոխանցում:

Facebook Comments