Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հերթական խաղում իրար հետ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Վանը»: Չարենցավանի ներկայացնող թիմը կարողացավ հաղթել գործող չեմպիոններին:

Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց: 4-րդ րոպեին Ստեֆան Ադջումանին աջ եզրը ճեղքելով բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Կարապետյանը հիանալի գոլի հեղինակ դարձավ` հավասարեցնելով հանդիպման հաշիվը:

2-րդ խաղակեսը սկսվեց նույն սցենարով, նորից «Վանը» արագ գոլ խփեց, որն իր անվան դիմաց գրանցեց Ալեքսանդր Տենյաևը: Հանդիպման վերջնամասում Էդգար Մովսեսյանը դարձավ գոլի հեղինակ` ավելի վստահ դարձնելով «Վանի» առավելությունը: «Արարատ-Արմենիան» միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն:

Այսպիսով, «Վանը» վաստակեց 18 միավոր և մնաց 7-րդ տեղում , իսկ «Արարատ-Արմենիան» 25 միավորով 3-րդ տեղում է:

Facebook Comments