Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում այսօր՝ 15:00-ին պետք է կայանար «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը։

Նախ ՀՖՖ-ն հայտարարեց, որ խաղը մեկ ժամով հետաձգվում է, այնուհետև հայտարարվեց, որ խաղը չի կայանա։ Պատճառը խցանումներն էր, որը ոչ մի կերպ թույլ չտվեց «Ալաշկերտին» հասնել Գյումրի։

ՀՖՖ-ն այս մասին հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»։

Facebook Comments