Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում իրար հետ մրցեցին «Նոան» և «Փյունիկը»։ Դմիտրի Գունկոյի տղաները կարողացան հաղթանակ կորզել «Փյունիկի» դեմ խաղում։

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Հանդիպման վերջնամասում ավելացվեց 5 րոպե, որն որոշիչ եղավ։

Հանդիպման վերջին վայրկյաններին «Նոան» դարձավ գոլի հեղինակ, որն իր անվան դիմաց գրանցեց Վլադիմիր Ազարովը և հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այպիսով, «Նոան» վաստակեց 25 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Փյունիկը» 12 միավորով մնաց 8-րդ տեղում։

Facebook Comments